Մեկնարկել է ընտրախախտումների դեմ օրենսդրական փաթեթի հանրային քննարկումը. ուղիղ
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հանրային քննարկում է կազմակերպել Քրեական դատավարության և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:
Նախագծով նախատեսված փոփոխություններն ուղղված են ընտրական տեղամասերում կարգուկանոնի, օրինականության մթնոլորտի ձևավորմանը:
Ավելին՝ կստեղծվի ընտրությունների հետ կապված վարչական իրավախախտումների համար առավել արդյունավետ քննության և մեղավորների պատասխանատվության կանչելու հնարավորություն: Այդ նպատակներին հնարավոր կլինի հասնել առավել սեղմ ժամկետում ու հանրային ռեսուրսների նվազագույն ծախսով:










