Արամ Գաբրիելյանովը հեռացել է News Media-ից՝ գլխավոր տնօրենի պաշտոնը զիջելով Անատոլի Սուլեյմանովին
Ռուսաստանաբնակ Արամ Գաբրիելյանովը լքել է News Media հոլդինգի գլխավոր տնօրենի պաշտոնը, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ այժմ նրան կփոխարինի Անատոլի Սուլեյմանովը:
Նշվում է, որ Գաբրիելյանովի հեռանալու մասին հայտնել է հենց Սուլեյմանովը՝ մանրամասնելով, որ հայազգի գործարարն այլևս առնչություն չի ունենա հոլդինգի աշխատանքի հետ:
Նա տեղեկացրել է, որ News Media-ին պատկանող Life.ru լրատվական կայքն այսուհետ կղեկավարի Ալեքսանդր Պոտապովը: Սուլեյմանովի խոսքով՝ հոկտեմբերից Life.ru կայքի ձևաչափն էապես կփոխվի:
Հավելենք, որ Գաբրիելյանովի հիմնած մեդիահոլդինգը գոյություն ունի 2001թ. ի վեր:










