Ճապոնիայում վառոդով լի բեռնատար է պայթել
Ճապոնիայի Իբարակի պրեֆեկտուրայում վառոդով լի բեռնատար մեքենա է պայթել: Այս մասին հաղորդոմ է NHK հեռուստաընկերությունը՝ ոստիկանությանն ու հրշեջ ծառայությանը հղումով:
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել գործարանում, որը գտնվել է խճաքարի բաց հանքում:
Բեռնատարի վարորդի մասին ոչինչ հայտնի չէ, քանի որ նրա հետ չի հաջողվում կապ հաստատել: Նշվում է, որ պայթյունի հետևանքով առաջացած հզոր ալիքը կոտրել է մոտակա տների ապակիները:
Այս պահի դրությամբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել և փորձում է պարզել միջադեպի բոլոր մանրամասները:










