Պորոշենկոն ներողություն է խնդրել Դոնբասում գործողություններն արագ ավարտելու չիրականացած խոստման համար

13:44 • 23.08.18

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ներողություն է խնդրել Դոնբասում հակաահաբեկչական գործողություններն արագ ավարտելու իր չիրականացած խոստման համար, որը նա տվել է 2014 թվականին: Այս մասին տեղեկացնում է podrobnosti.ua-ն:

«Ավելի քան չորս տարի առաջ ես հայտնել եմ, որ հակաահաբեկչական գործողությունը կտևի ժամեր, այլ ոչ թե ամիսներ: Այժմ արդեն այդքան էլ կարևոր չէ՝ ինչ կոնտեքստում են ասվել այդ խոսքերը: Կարևոր չէ նաև հայտարարության պատկերավորությունը: Մարդիկ ընկալել են այն որպես պատերազմը շատ ու շատ արագ ավարտելու հնարավորություն», - ասել է Պորոշենկոն Դնեպրում՝ ազգային դրոշի բարձրացման հանդիսավոր արարողության ժամանակ, և գրել իր խոսքը նաև Twitter-ի իր էջում:

Նախագահն ափսոսանք է հայտնել, որ իր խոստումը չի իրականացել:

«Ափսոսում եմ, որ մեծ սպասումներ եմ առաջացրել: Անկեղծ ներողություն եմ խնդրում, որ անիրականանալի հույս եմ ներշնչել: Ափսոս, որ խոստում եմ տվել, որը չի իրականացել: Ներողություն եմ խնդրում դրա համար», - ասել է Պորոշենկոն: