«Չգիտեմ, թե ինչպես կարելի է պաշտոնանկության գործընթաց սկսել մեկի հանդեպ, ով հրաշալի գլուխ է հանում իր խնդիրներից»․ Թրամփն իր մասին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները մեծամասնություն ստանան Կոնգրեսում և հնարավորություն ունենան իր նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու՝ շուկաներն ուղղակի «կփլուզվեն»։ Այդ մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Չգիտեմ, թե ինչպես կարելի է պաշտոնանկության գործընթաց սկսել մեկի հանդեպ, ով հրաշալի գլուխ է հանում իր խնդիրներից։ Եթե իմ նկատմամբ երբևէ նման գործընթաց սկսվի՝ շուկաները կտապալվեն»,- ասել է Թրամփը։
Նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները մեծ նշանակություն ունեն ԱՄՆ-ի համար։ Եթե Կոնգրեսում մեծամասնություն կազմեն դեմոկրատները՝ նրանք ի զորու կլինեն պաշտոնանկության գործընթաց սկսել գործող նախագահի նկատմամբ։










