Ավստրալիայում միանգամից երեք նախարար հրաժարականի դիմում է ներկայացրել` պահանջելով վարչապետի հեռացումը
Ավստրալիայի կառավարության երեք առանցքային նախարարներ հրաժարականի դիմումներ են ներկայացրել՝ աջակցելով իշխող կոալիցիայի անդամ հանդիսացող Լիբերալ կուսակցության՝ արտահերթ նիստ հրավիրելու պահանջին, գրում է ТАСС գործակալությունը։
Կուսակցության ղեկավար ու երկրի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը, որը փաստացի զրկվել է միանգամից երեք՝ կապի և մշակույթի, ֆինանսների, զբաղվածության ու նորարարությունների նախարարների աջակցությունից, կանգնած է հրաժարակի եզրին։
Ավելի վաղ սոցցանցերից մեկի իր էջում երկրի ներքին գործերի նախկին նախարար Փիթեր Դաթոնը հայտնել է, որ մտադիր է վերջին երեք օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ վիճարկել Թյորնբուլի նախագահությունը կուսակցությունում։ Դաթոնը նշել է, որ ինքը մարտահրավեր է նետում վարչապետին՝ կուսակցության ղեկավարի դիրքի համար պայքարում։
Առայժմ պարզ չէ՝ արդյոք կհաջողվի ՆԳ նախկին նախարարին հաղթել այդ պայքարում, քանի որ վերջին օրվա ընթացքում վարչապետին հաջողվել է հետ բերել առնվազն 4 նախարարի աջակցությունը, որոնք ավելի վաղ պահանջել էին իր հրաժարականը։










