ՔՊ-ի ապահարզանը «Ելք» դաշինքի ուժերից ճիշտ էր. Ազատ Արշակյան (տեսանյութ)

17:47 • 24.08.18

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը «Ծառուկյան դաշինք», ՀՅԴ խմբակցություններին ևս չվստահելու հիմք ունի, քանի որ այդ ուժերը ժամանակին իշխանության «փայատերեր» են եղել: 

Ազատ Արշակյանը Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ անվստահությունն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հիշեցնում է՝ կոալիցիա չկա, իրեն ժողովուրդն է ընտրել:

«Եթե Հայաստանում ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացվեն՝ չի կարող «Ծառուկյան» դաշինք լինել ՀՀ-ում, նա չի կարող մասնակցել ընտրություններին՝ լինելով «Եդինայա Ռոսիայի» դաշնակիցը. այստեղ չպետք է իշխանություն ունենա, պիտի լինի «Գրիբոյեդովական ակումբ»,- շեշտեց նա:

Ազատ Արշակյանն ասաց, որ հեղափոխության արդյունքներով ՀՅԴ –ն և «Ծառուկյան» դաշինքը ևս պարտվել են, հիմա քաղաքական առումով իրենց նկատմամբ ներողամտություն է դրսևորվում:

Ազատ Արշակյանը կարծում է, որ հին համակարգով, քաղաքական մոտեցումներով ամբողջական հեղափոխություն չի կարող լինել , դա դեռևս ապստամբություն է:

Ազատ Արշակյանը ճիշտ է համարում այն, որ ՔՊ-ն Երևանի ավագանու ընտրություններին միայնակ է մասնակցում, այս քայլը, ըստ նրա, ապահարզան է նաև դաշինքի գործընկերներից, որոնց հետո կապված շատ հարցեր կան:

««Հանրապետություն» կուսակցությունը 1998 թ-ի «ՀՀԿ»-ի մնացորդն է, մասնաճյուղը: Եթե Նիկոլ Փաշինյանը հետևողական լինի՝ նաև պետք է 1998թ-ի սահմանադրական կարգի տապալումից խոսի: Սահմանադրական կարգի առաջին տապալումը 1998թ-ի փետրվարին է եղել, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց՝ ենթարկվելով մի շարք ուժերի սպառնալիքներին. ովքե՞ր էին այդ ուժերը՝ ԵԿՄ-ականների քաղաքական թևն էր, այսինքն՝ «շտուռմովիկները», նրանք ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալեցին: ՀՀԿ-ը հետագայում տրոհվեց. մի մասն Արամ Սարգսյանի ղեկավարությամբ առանձնացավ, բայց նրանք ՀՀԿ-ի մի մասն են: Եթե դա քննվի՝ այդ կուսակցության լիդերները ևս պետք է պատասխանատվություն կրեն»,- շեշտեց նա:

Մանրամասները`տեսանյութում