Ֆինլանդիայում ուղևորատար ավտոբուսն ընկել է կամրջից. կան զոհեր և վիրավորներ
Ֆինլանդիայում ուղևորատար ավտոբուսն ընկել է կամրջից՝ հայտնվելով երկաթուղային գծի վրա:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցը, վթարը տեղի է ունեցել Կուոպիո քաղաքի մոտակայքում:
Նախնական տվյալների համաձայն՝ 4 մարդ է զոհվել, ևս 19-ը վիրավորվել են, որոնցից 4-ի մոտ լուրջ վնասվածքներ են գրանցվել:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով: Վարորդը հայտնել է, որ ավտոբուսի արգելակներն են խափանվել, և իրեն չի հաջողվել ժամանակին կանգնեցնել տրանսպորտային միջոցը:
Ականատեսների խոսքով՝ ավտոբուսը մեծ արագությամբ է ընթացել և բախվելով 5 մեքենայի՝ ընկել է կամրջից:










