Ա. Մերկելը Ն. Փաշինյանի, նրա տիկնոջ ու Ա. Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է Երևանի Հյուսիսային պողոտայում (լուսանկարներ,տեսանյութ)

21:47 • 24.08.18

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ զբոսանք է կատարել Երևանի Հյուսիային պողոտայում:

Այս մասին է վկայում վարչապետ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջում հրապարակած լուսանկարը: Երևում է նաև, որ նրանց ուղեկցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը: 

Լուսանկարին կից Ն. Փաշինյանը գրել է. «Հյուսիսյին պողոտայում ենք»:



Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը կրկին լուսանկարներ է հրապարակել, որտեղ քաղաքացիները լուսանկարվում են Ա. Մերգելի հետ:

Հիշեցնենք, որ Անգելա Մերկելն այսօր է ժամանել ՀՀ, նախքան այդ նա այցելել է Վրաստան: Այսօր Ն. Փաշինյանի և Ա. Մերկելի գլխավորությամբ կայացել են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ: Իսկ դրանից հետո էլ վարչապետն ու կանցլերը հանդես են եկել ասուլիսով:

Գերմանիայի կանցլերը եղել է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ այցելել Ծիծեռնակաբերդ հուշահամալիր: