Երևանի ավագանու ընտրություններին ՕԵԿ ցուցակը կգլխավորի Մհեր Շահգելդյանը

11:24 • 24.08.18

Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը:

Այս մասին հայտնում են ՕԵԿ մամուլի ծառայությունից:

Նիստում միաձայն որոշում է կայացվել 2018 թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցության մասին` «Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսով:

Քաղաքական խորհրդի որոշմամբ` ընտրական ցուցակը կգլխավորի ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Տեղեկացնում ենք նաև, որ երկուշաբթի, օգոստոսի 27-ին, ժամը 12:00 ՕԵԿ գրասենյակում տեղի կունենա մամուլի ասուլիս: