Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարվել է 25 տարվա ազատազրկման
Կորեայի Հանրապետության վերաքննիչ դատարանը երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հյեին դատապարտել է 25 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը:
Ընթացիկ տարվա ապրիլին ավելի ցածր ատյանի դատարանը դատապարտել էր նախկին նախագահին 24 տարվա ազատազրկման: Հաղորդվում էր, որ Պակ Կըն Հյեն իր ընկերուհու՝ Չհվե Սուն Սիլի հետ տասնյակ միլիոնավոր դոլարներ են վատնել:
Վերաքննիչ դատարանը սկսել է նախկին նախագահի դեմ հարուցված գործի քննությունը դատախազների պահանջով, որոնք նախորդ դատավճիռը չափազանց մեղմ էին համարել: Մեղադրող կողմը պահանջում էր դատապարտել Հարավային Կորեայի նակին ղեկավարին 30 տարվա ազատազրկման, ինչպես նաև տուգանել 118.5 միլիարդ վոնի չափով (≈105.5 մլն դոլար):










