Կալիֆոռնիայում Tesla-ի գործարանում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

11:01 • 24.08.18

Ամերիկյան Tesla ընկերության՝ Կալիֆոռնիա նահանգի Ֆրիմոնտ քաղաքում գտնվող գործարանում հրդեհ է բռնկվել, ինչի մասին իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը:

«Ես հենց նոր այնտեղ էի: Հարավային պարսպի մոտ բռնկվել էր վերամշակման համար հավաքված ստվարաթուղթը: Չափազանց երախտապարտ եմ հրշեջներին օպերատիվ արձագանքի համար»,-գրել է Մասկը:

Միլիարդատերը մանրամասնել է, որ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել և որ գործարանը նյութական վնաս չի կրել: