Մոսկվայում բռնկվել է Կենտրոնական բանկի շենքը (տեսանյութ)

23:27 • 24.08.18

Մոսկվայի կենտրոնում բռնկվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի շենքը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ մայրաքաղաքային գլխավոր վարչության ներկայացուցիչը:

Գործակալության աղբյուրի հաղորդմամբ՝ հրդեհի բռնկման մասին ստացված տեղեկության համաձայն՝ կրակի օջախը գտնվել է 4-րդ հարկում:

ԱԻՆ-ից նշել են, որ դեպքի վայր 26 մարտական հաշվարկ է ուղարկվել՝ ընդհանուր առմամբ 92 մարդ: Գերատեսչությունից հայտնել են նաև, որ հրդեհը տեղային բնույթ է կրել: Բաց կրակը տարածվել է 30 քառ. մետր մակերեսով: Այն հաջողվել է օպերատիվ կերպով մարել:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Աշխատասենյակներից մեկում այրվել են գրասենյակային սարքավորումներն ու կահույքը:

Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղմամբ: