Ավստրալիան ունի նոր վարչապետ
Ավստրալիայի ֆինանսների նախարար Սքոթ Մորիսոնն ընտրվել է երկրի վարչապետ, հայտնում է Reuters-ը՝ հավելելով, որ նա այժմ զբաղեցնում է նաև Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնը:
Նշվում է, որ կուսակցության նոր առաջնորդի ընտրությունը կայացել է օգոստոսի 24-ին:
Հայտնի է, որ նախքան այս, վարչապետի պաշտոնում Մալքոլմ Թյորնբուլն էր, որի օգտին հրաժարվել էր քվեարկել կուսակցության անդամների մեծ մասը:
Աղբյուրը նկատում է, որ Սքոթ Մորիսոնը վերջին տասը տարում Ավստրալիայի արդեն վեցերորդ վարչապետն է: Այս պաշտոնին, նրանից բացի, հավակնում էին ներքին գործերի նախկին նախարար Փիթեր Դաթոնն ու նախկին արտգործնախարար Ջուլի Բիշոփը:










