Ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնը որոշել է չշարունակել բուժումը քաղցկեղի դեմ
ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնն այլևս գլխուղեղի քաղցկեղի դեմ բուժում չի ստանա: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է գործչի ընտանիքը:
81-ամյա ՄքՔեյնի մոտ գլխուղեղի ծանր տեսակի քաղցկեղ էր ախտորոշվել 2017-ի ամռանը, իսկ բուժումը նա սկսել էր հուլիսից: Նա Վաշինգտոնից տեղափոխվել էր Արիզոնա՝ ընտանիքի անդամների հետ լինելու համար, թեև շարունակել է ակտիվ քաղաքական գործունեությունը:
Երբեմն, նա հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ կոշտ քննադատությամբ:
«Մեկ տարվա ընթացքում նա գերազանցել է փրկվելու սպասումները, սակայն հիվանդության զարգացումը և տարիքը կայացնում են իրենց վճիռը: Կամքի իր արտասովոր ուժով նա որոշում է կայացրել չշարունակել բուժումը», - ասվում է ամերիկացի գործչի ընտանիքի հաղորդագրության մեջ:










