ՀԱՀ-ում «զանգվածային ոչնչացման» զենք տեղափոխող ռուսական նավ է կանգնեցվել. ռուսական կողմը հերքել է տեղեկությունը

15:10 • 24.08.18

Հարավաֆրիկյան լրատվամիջոցները հայտնել են Պորտ Էլիզաբեթ քաղաքում «վտանգավոր բեռ» տեղափոխող ռուսական նավի կանգնեցման մասին՝ հայտնելով, որ դրանում եղել է զանգվածային ոչնչացման զենք՝ պայթուցիկ նյութեր, ապօրինի զենք:

Ինչպես հայտնում է rbc.ru-ն, նավաշինական ընկերության ներկայացուցիչը հերքել է տեղեկությունը՝ այն կեղծ որակելով:

Հաղորդվում է, որ «Լադա» նավն այժմ նավահանգստում է, և իրավապահների հետ կապված որևէ խնդիր չկա:

Այնուհանդերձ՝ հարավաֆրիկյան լրատվամիջոցները գրում են, որ ոստիկանները «գաղտնի նախազգուշացում» են ստացել և նավը ստուգել են այն ժամանակ, երբ այն արդեն արտաբեռնել էր 14 կոնտեյներ: