Time ամսագրի շապիկին հայտնվել է խորտակվող Թրամփը (լուսանկարներ)

12:31 • 24.08.18

Ամերիկյան Time ամսագրի նոր համարի շապիկին կրկին հայտնվել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը՝ այս անգամ օվալաձև աշխատասենյակում «խորտակվելիս»:

Ինչպես նշում է Daily Mail-ը, սա նախկինում Թրամփի մասնակցությամբ ներկայացված 2 շապիկների թեմատիկ շարքի շարունակությունն է:

Այս շարքի առաջին շապիկը, որում հանրապետական գործիչը նստած է օվալաձև աշխատասենյակում, իսկ նրա գլխավերևում սև ամպեր են կուտակվում, ներկայացվել էր Թրամփի ընտրվելուց մեկ ամիս անց:

 

The cover is part of a series that unintentionally began just a month after Trump became president. All three covers have been designed by Brooklyn artist Tim O'Brien

 

Երկրորդ շապիկը, որում Թրամփը կրկին նույն տեղում է նստած, սակայն՝ արդեն կիսով չափ ջրի մեջ, ներկայացվել էր ապրիլին:

 

O'Brien created the second cover in April, after Trump's personal lawyer's office was raised by FBI agents, who took documents pertaining to a $130,000 hush payment to Stormy Daniels 

 

Շարքի երրորդ շապիկին պատկերված են ԱՄՆ նախագահի՝ ջրի մեջ հայտնված ոտքերն ու ջրի տակ անցած նախագահական աշխատասենյակը:

Աղբյուրը նշում է, որ տվյալ նկարազարդումները վերաբերում են Թրամփի շուրջ ծագած սկանդալներին:

 

This week's TIME cover shows the Oval Office submerged in water, with President Donald Trump floating at the top - gasping for air in a storm of recent scandalsÂ