Ուռեկիում փրկել են հայ և ռուս զբոսաշրջիկների (տեսանյութեր)
Վրաստանի Ուռեկի հանգստավայրում փրկարարները փրկել են 5 զբոսաշրջիկի՝ Հայաստանի 3 քաղաքացու և 2 ռուսաստանցու, տեղեկացնում է Sputnik-ը՝ հղում անելով Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը։
Նշվում է, որ հայ ամուսնական զույգն ու նրանց 15-ամյա դուստրը չեն կարողացել դուրս գալ ջրից, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։
Ծառայության աշխատակիցները նույն օրն Ուռեկիում փրկել են նաև 53-ամյա և 42-ամյա ռուս երկու կնոջ։
Հայտնի է, որ փրկված զբոսաշրջիկների կյանքին այժմ որևէ վտանգ չի սպառնում։










