ԱՄՆ-ում արջը հարձակվել է զբոսաշրջիկների վրա և վիրավորել 10-ամյա երեխային

03:16 • 25.08.18

ԱՄՆ-ի Յելոուսթոուն ազգային պարկում արջը հարձակվել է 10-ամյա երեխայի վրա: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ Fox News-ին հղումով:

Երեխան հանդիպել է գիշատչին ծնողների հետ այգի կատարած այցելության ժամանակ: Արջն անակնկալ կերպով դուրս է ցատկել մացառուտներից և հարձակվել զբոսաշրջիկների վրա: Տղան փորձել է փախչել, սակայն գիշատիչը հասել և գետնին է տապալել երեխային:

Երեխայի ծնողներին հաջողվել է փրկել փրկել նրան միայն հատուկ աերոզոլի միջոցով, որը վախեցրել է արջին: Երբ նրանք կիրառել են այն, արջը բաց է թողել երեխային և հեռացել:

Միջադեպից հետո երեխան հոսպիտալացվել է: ԱՄՆ ազգային պարկերի ծառայության մամուլի հաղորդագրության համաձայն՝ վնասվել է տղայի դաստակը, ինչպես նաև կան վերքեր մեջքի և նստատեղի հատվածում:

Յելոուսթոուն ազգային պարկում բնակվում են ինչպես սև արջեր, որոնք խիստ հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա, այնպես էլ գրիզլիներ, որոնք շատ ավելի վտանգավոր են մարդու համար: Այժմ այգու աշխատակիցները հետքերի միջոցով փորձում են պարզել գիշատչի տեսակը և նրա ագրեսիվ պահվածքի պատճառը: