Բուլղարիայում ավտոբուս է կողաշրջվել. 15 մարդ զոհվել է (լուսանկարներ)

23:03 • 25.08.18

Բուլղարիայի Իսկարի կիրճի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել ավտոբուսի մասնակցությամբ, որի հետևանքով առնվազն 15 մարդ զոհվել է, շատերը վնասվածքներ են ստացել:

Ինչպես հայտնում է Sofia Globe պարբերականը, ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը, ինչի հետևանքով այն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել է: Ավտոբուսը, հավանաբար, նաև բախվել է մի քանի ավտոմեքենաների:

Դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության մասնագետները: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Նրանցից ոմանց վիճակւ ծայրահեղ ծանր է:

Երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ օգոստոսի 27-ին երկրում սուգ կհայտարարվի: