Չինաստանի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ է մահացել

09:46 • 25.08.18

Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Հեյլունցզյան նահանգի Հարբին քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ է մահացել, հայտնում է news.rambler.ru-ն։


Հաղորդվում է, որ հրդեհը տեղի է ունեցել շաբաթ վաղ առավոտյան՝ թերմալ աղբյուրներով հյուրանոցներից մեկում։


Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հրդեհի բռնկման պատճառը պարզվում է։