Շաղափ գյուղում այրվում է խոտածածկ տարածք

04:24 • 25.08.18

Օգոստոսի 24-ին, ժամը 14:27-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ  Արարատի մարզի Շաղափ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:27-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: