Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Արցախի երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ

22:30 • 26.08.18

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին Հադրութի շրջանի Տող գյուղի շրջակայքում հանդիպում է ունեցել Արցախի երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ:

Ջերմ ու անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը կարևորել է նման միջոցառումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք դարձել են ավանդական: