«Instagram-ի արքա» Դեն Բիլզերյանը գալիս է Հայաստան

13:38 • 26.08.18

«Instagram-ի արքա», միլիոնատեր և սկանդալային ամերիկահայ Դեն Բիլզերյանը, որն աշխարհում հայազգի միլիոնատերերից մեկն է, կժամանի Հայաստան, այս մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր պաշտոնական էջում։

«Մեկնում եմ Հայաստան, հետո՝ Թաիլանդ», - գրել է հայտնի ամերիկահայը։

Նրա այցի ամսաթիվն ու այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Նշենք, որ Բիլզերյանն ինքն իրեն անվանել է «պոկերի Բիլ Գեյթս». Բիլզերյանը 50 մլն դոլար է վաստակել պոկեր խաղալով: Նրա ամենախոշոր շահումը կազմել է 10,8 մլն ԱՄՆ դոլար: