«Ամեն բան Ալլահի կամքով է»․ Կադիրովը հիշել է մահացած սենատոր Մաքքեյնի բացասական վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ նախօրեին կյանքից հեռացած ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի մահն «Աստծո կամնք էր»։ Կադիրովը հիշել է հանգուցյալի՝ Ռուսաստանի հանդեպ ունեցած ոչ այնքան ջերմ վերաբերմունքի մասին։
Telegram-ի իր էջում Չեչնիայի առաջնորդը գրել է․
«Նրան դուր չէր գալիս պարզապես Ռուսաստանի գոյության փաստը։ Ամեն բան Ալլահի կամքով է։ Ռուսաստանը եղել է, կա ու կլինի», - գրել է Կադիրովը։
Հիշեցնենք, որ Մաքքեյնը 81 տարեկան էր, օրեր առաջ հայտնի էր դարձել, որ սենատորը որոշում է կայացրել դադարեցնել գլխուղեղի ուռուցքի բուժումը, որոնք անցնում էր շուրջ մեկ տարի շարունակ։
Մաքքեյնը քաղաքականությամբ է զբաղվել շուրջ 60 տարի, մասնակցել է Վիետնամի պատերազմին, իսկ 2008 թվականի նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուն էր։










