Թուրքիան կփորձի կանգնեցնել սիրիական բանակի հարձակումն Իդլիբում. Չավուշօղլու

21:46 • 08.09.18

Թուրքիան իր առաջ նպատակ է դնում կանգնեցնել սիրիական կառավարական ուժերի հարձակումը Իդլիբի շրջանում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն:

«Մենք շատ ջանքեր ենք գործադրել չափավոր ընդդիմության խմբերի և արմատական խմբավորումների տարանջատման հարցում: Ասադի ռեժիմը հարվածներ է հասցնում Իդլիբում ահաբեկիչների առկայության պատրվակով: Մեր նպատակն է կանգնեցնել հարձակումն Իդլիբի ուղղությամբ», - ասել է Չավուշօղլուն թուրքական հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է սերտ համագործակցել Ռուսաստանի և Իրանի հետ տարածաշրջանում հումանիտար աղետի կանխման համար: