Կան ավելի գովազդված ֆուտբոլիստներ, բայց Մոդրիչն արժանի է ՖԻՖԱ-ի մրցանակին. Ռամոս

12:37 • 09.09.18

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հույս ունի, որ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կստանա թիմակից Լուկա Մոդրիչը.

 

«Լուկան իմ ընկերն է, և ես հպարտ եմ, որ նրա հետ նույն թիմում եմ խաղում: Նրա նման ֆուտբոլիստները քիչ են: Եթե նա ստանա ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, ես կուրախանամ այնպես, ինչպես իմ ստանալու դեպքում: 


Նա արժանի է այդ մրցանակին և կստանա այն: Այո՛, կան ավելի գովազդված և հայտնի ֆուտբոլիստներ, բայց Մոդրիչն է արժանի մրցանակին»,- Ռամոսի խոսքը մեջբերել է «Goal»-ը: 

 

Հիշեցնենք, որ Մոդրիչից բացի ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս») և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»): Ավելի վաղ Մոդրիչը ճանաչվել է ՈւԵՖԱ-ի վարկածով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: