Դավիդ դե Խեան աշխարհի լավագույն դարպասապահն է. Լուիս Էնրիկե

15:26 • 09.09.18

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Ազգերի լիգայի մեկնարկային տուրում Անգլիայի նկատմամբ 2:1 հաշվով տոնած հաղթանակի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և նշել է, որ Դավիդ դե Խեային համարում է աշխարհի լավագույն դարպասապահը.

 

«Շատ ուրախ եմ այս հաղթանակի կապակցությամբ, սակայն, բնականաբար, մեր խաղը բարելավման կարիք ունի: Մենք հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունեինք, ուստի փորձում էինք երրորդ գոլը խփել: Հույս ունենք՝ կշարունակենք նույն ոգով:

 

Ո՞ւմ դուր չի գալիս նման հաղթանակը: Սա Ազգերի լիգայում մեկնարկելու լավագույն տարբերակն էր: Այս խաղում առանցքային նշանակություն ունեցավ մեր պրեսինգը: Տարածության կրճատում և մրցակցի վրա ճնշում. հենց սա եմ ցանկանում տեսնել իմ ֆուտբոլիստների կատարմամբ:

 

Երբեք չեմ կասկածել Դավիդ դե Խեայի ունակությունների վրա: Դավիդը կարող է նաև սխալներ թույլ տալ, սակայն ես հանգիստ եմ, երբ նա է պաշտպանում դարպասը: Նա թոփ-խաղացող է: Դավիդի՝ Անգլիայում ցուցադրած խաղն ապացուցում է, որ նա լավագույնն է աշխարհում»,- Էնրիկեի խոսքը մեջբերել է «Marca»-ն: