Հոկայդո կղզում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 40-ը

19:02 • 09.09.18

Ճապոնական Հոկայդո կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 42-ի:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցին, այս տեղեկությունը հաղորդել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտարարել էին շուրջ 5600 բնակչի տարհանելու մասին:

Նշվում է նաև, որ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը Հոկայդո կղզում կազմում է շուրջ 300 մարդ:

Ներկա պահին 32 մարդ անհետ կորած է համարվում:

Հիշեցնենք, որ 6.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը ճապոնական կղզին ցնցել է հինգշաբթի գիշեր: Տարերային աղետի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքներից 40 000 մարդ է մասնակցում, 75 ուղղաթիռ է ներգրավվել: