Կոսովոյում զինված վետերանները արգելափակել են Սերբիայի նախագահի ճանապարհը (լուսանկարներ)
Մի քանի հարյուր ալբանացիներ, որոնց առաջնորդել են Կոսովոյի ազատագրական բանակի զինված վետերանները, արգելափակել են դեպի սերբական Բանե բնակավայր տանող ճանապարը, որով պետք է անցներ Սերբիայի նախագահը:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, նախագահ Ալեքսանդր Վուչիչը Կոսովո կատարած այցի շրջանակում ծրագրել էր այցելել Բանե ու հանդիպել հայրենակիցներին: Սակայն Կոսովոյի վետերանները բեռնատարներով, տրակտորներով ու մեծ գերաններով փակել են ճանապարհը:
Ոստիկանությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի՝ Կոսովոյում տեղակայված միջազգային զորակազմը հայտարարել են, որ տվյալ պարագայում չեն կարող ապահովել Վուչիչի ու սերբական պատվիրակության անվտանգությունը:
Սերբիայի նախագահը հույս է հայտնել, որ առկա տարաձայնությունները հնարավոր կլինի հաղթահարել խելամիտ տարբերակներով և ոչ թե զենքի կիրառմամբ:














