Գումարային է. Հայկ Մարությանը համաձայն չէ, որ քաղաքապետ է ընտրվելու Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հաշվին

15:30 • 09.09.18

Բացարձակ նման բան չկա, ես պատրաստ եմ գնալ դեբատների` պայմանով, եթե պահպանվի հավասար սկզբունքը, այսինքն՝ ինչ-որ մի ուժի չնեղացնեմ, դեբատները կազմակերպվեն այնպես, որ բոլորը ներկա լինեն. հրավիրված ասուլիսին հայտարարեց  «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ պատասխանելով դեբատներից խուսափելու համար ԲՀԿ-ից իր հասցեին հնչող մեղադրանքներին:

Հարցին, թե ո՞ւմ է համարում հիմնական մրցակից, Մարությանը պատասխանեց, որ չէր ցանկանա առաձնացնել և հավելեց՝ ինքը երբեք չի մտածել, որ առավելություններ ունեն այլ քաղաքական ուժերի նկատմամբ: «Յուրաքանչյուր անգամ, եթե նույնիսկ ամենալավ պայմանները կան, երբեք չեմ մտածում՝ լավ է լինելու, աշխատում ենք մինչև վերջ և անում ենք ամենը, ինչ հնարավոր է անել»,-ասաց նա:

Հարցին, թե համաձա՞յն է այն տեսակետների հետ, որ քաղաքապետ է ընտրվում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հաշվին և եթե առաջադրվեր այլ ուժի կողմից, ինչքանո՞վ հնարավոր կլիներ քաղաքապետ ընտրվելը, Հայկ Մարությանը պատասխանեց՝ առաջադրվել է գումարային վարկանիշի հաշվին:

«Մեր քաղաքական ուժի և իմ ունեցած վարկանիշը գումարվում է, իսկ այլ քաղաքական ուժի կողմից ուղղակի չէի առաջադրվի»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե հեռուսատատեսությամբ նրա կերտած կերպաներով սերիալները սկսել են վերացուցադրվել նա նշեց, որ քանի որ սերիալները բարձր վարկանիշ ունեն, ձմեռ, թե ամառ հաճախ են ցուցադրվում:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ձեռք բերել Հյուսիսային պողոտայի էլիտար բնակարանը՝ Մարությանն ասաց, որ 16 տարեկանից անդադար աշխատում է, և երկու անգամ է միայն գնացել հանգստի:

«Մենակ աշխատել եմ, կարողացել եմ ինձ ապահովել ինչ-որ չափով»,-ասաց նա: