Հնդիկը 1 րոպեում գլխով 217 հատ ընկույզ է կոտրել՝ դառնալով Գինեսի ռեկորդակիր (տեսանյութ)
Հնդկաստանի բնակիչ Նավին Կումարը դարձել է Գինեսի ռեկորդակիր, քանի որ կարողացել է գլխով առավելագույն քանակությամբ ընկույզ կոտրել:
Ինչպես հայտնում է Fox News-ը, տղամարդը, մեկ րոպեում գլխով 217 հատ ընկույզ է կոտրել:
Ռեկորդի վերաբերյալ տեսանյութը համացանցում դիտվել է մոտ 60.000 անգամ:
Նախկինում այս ռեկորդը սահմանվել էր պակիստանցի Մոհամեդ Ռաշիդի կողմից, որը մեկ րոպեում գլխով 155 հատ ընկույզ էր կոտրել:










