Ռուսաստանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների դեմ լայնածավալ բողոքի ակցիաներ են, կան ձերբակալվածներ (ուղիղ միացում)

18:02 • 09.09.18

Ռուսաստանի մի շարք քաղաքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին զուգահեռ շարունակվում են բողոքի ակցիաները երկրում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հետ կապված։

Ինչպես փոխանցում է ռուսական «Дождь» հեռուստաալիքը, սպասվում է բողոքի ակցիաների մի ամբողջ շարք, որը հայտարարվել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմից։

Հայտնի է, որ բողոքի ակցիաները իշխանությունների կողմից արտոնված չեն եղել։ Դրանք շարունակվում են ինչպես մայրաքաղաք Մոսկվայում, այնպես էլ Սանկտ Պետերբուրգում, Վոլգոգրադում և բազմաթիվ այլ քաղաքներում։

Լրատվամիջոցները բողոքի ակցիաների սկսվելուց առաջ և հետո հայտնել են արդեն տասնյակ ձերբակալվածների մասին։ 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։