Սերգեյ Սոբյանինը մասնակցել է Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին

14:19 • 09.09.18

Մոսկվայի գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը քվեարկել  է քաղաքապետի ընտրություններին, ինչից հետո շփվել է լրագրողների հետ: Նա ընդգծել է, որ այսօր իր համար խիստ պատասխանատու օր է:

«Ճիշտն ասած հուզվում եմ քննության եկած աշակերտի պես: Սա մի քննություն է, որին նախապատրաստվել եմ վերջին 5 տարվա ընթացքում: Սա իրապես շատ կարևոր օր է ամբողջ Մոսկվայի ու մեզ համար»,-Սոբյանինի խոսքը մեջբերում է gazeta.ru-ն:

Հավելենք, որ սեպտեմբերի 9-ը Ռուսաստանի Դաշնությունում Միասնական ընտրական օր է: Երկրում անցկացվում է տարբեր մակարդակի ավելի քան 4.700 ընտրություն: