Իռլանդիայում հնդիկ ուսանողը սելֆի անելիս ընկել է ժայռից ու մահացել
Իռլանդիայում մոտ 20 տարեկան երիտասարդը երկրի արևմուտքում գտնվող Քլեր կոմսության Մոհերի ժայռերից մեկի գագաթին սելֆի անելիս անդունդն է ընկել, հաղորդում է Sky News-ը:
Հայտնի է, որ երիտասարդը Հնդկաստանի քաղաքացի է և սովորելիս է եղել մայրաքաղաք Դուբլինում: Ականատեսներն ահազանգել են ոստիկանություն: Ավելի ուշ հայտնաբերվել է ուսանողի դին:
Զբոսաշրջիկների շրջանում Մոհերի ժայռերը հայտնի են որպես Իռլանդիայի ամենատեսարժան վայրերից մեկը: Դրանց բարձրությունը հասնում է 214 մետրի:










