Մոտ 10 հազար պաղեստինցի Գազայի հատվածի սահմանին անկարգություններ են իրականացրել

13:53 • 05.01.19

Մոտ 10 հազար պաղեստինցի հունվարի 4-ին Գազայի հատվածի սահմանին զանգվածային անկարգություններ են իրականացրել, հաղորդում է РИА Новости-ն՝ Իսրայելի պաշտանության բանակի մամուլի ծառայությանը հղումով:

Հայտնի է, որ ցուցարարները քարեր և հրդեհավտանգ խառնուրդով շշեր են նետել, ինչպես նաև անվադողեր այրել: Բացի այդ՝ եղել են արգելապատնեշն անցնելու փորձեր:

Զինծառայողներից ոչ ոք չի տուժել: Հաղորդագրության մեջ ասվում է, որ զինվորական ստորաբաժանումներն ամբոխը ցրելու համար միջոցներ են ձեռնարկել: