Հայերի մասնակցությամբ ողբերգական ավարտով ծեծկռտուքի առնչությամբ Ղազախստանում ցույցեր են ընթանում (տեսանյութ)
Այսօր՝ հունվարի 6-ին, Ղազախստանի Կարագանդա քաղաքում զանգվածային ցույցեր են տեղի ունենում՝ ի նշան հունվարի 1-ի գիշերը «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ բողոքի:
Ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնում: Նրանք պահանջում են, որ սպանության առթիվ անկողմնակալ հետաքննություն վարվի:
Հիշեցնենք, որ դանակահարության հետևանքով մեկ մարդ էր մահացել, ևս երեքը վիրավորվել էին:
Ծեծկռտուքի մասնակիցներ հայազգի Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Կաիր Նադիրբեկովը ձեբակալված են, իրավապահ մարմիններից թաքնվող Նարեկ Գուրուրյանը հետախուզման մեջ է:










