Թուրքմենստանի պետական հաստատություններին պարտավորեցրել են գնել նախագահ Բերդիմուհամեդովի «ծերացած» նկարները (լուսանկարներ)
Թուրքմենստանի դպրոցներին, հիվանդանոցներին ու այլ պետհաստատությունների պարտավորեցրել են գնել երկրի ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի նոր նկարները, որոնցում նա արդեն ճերմակած մազերով է պատկերված, այդ մասին հայտնում է eg.ru-ն:
Նախկին նկարներում Բերդիմուհամեդովը պատկերված է սև մազերով:
Նշվում է, որ Բերդիմուհամեդովի նկարները պետք է կախված լինեն դպրոցներում, հիվանդանոցներում, նախարարություններում, իրավապահ մարմիններում, մարզահամերգային սրահներում, ինչպես նաև օդանավակայաններում:
Հաղորդվում է, որ ավելի վաղ ոստիկանության աշխատակիցները խուզարկումներ են անցկացրել տներում նախագահի նկարը «ոչ պատշաճ» օգտագործելու առնչությամբ: Մասնավորապես՝ ուժայինները զուգարաններում նախագահի պատկերով թերթեր են փնտրել:












