Կիմ Չեն Ընը Պեկինում մի շարք արդյունաբերական օբյեկտներ է այցելել ու գնացքով մեկնել երկրից (լուսանկար)

13:16 • 09.01.19

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Պեկին այցի ընթացքում մի շարք արդյունաբերական օբյեկտներ է այցելել, գրում է gazeta.ru-ն՝ «Ռոնհապ» գործակալությանը հղումով:


Գործակալության տվյալների համաձայն՝ Հս. Կորեայի առաջնորդը կես ժամ է անցկացրել Պեկինի արվարձանում գտնվող դեղագործական ֆաբրիկայում: Ինչպես հաղորդվում է՝ նա ծանոթացել է արտադրվող ապրանքի տեսականու հետ:


Նա այցելել է նաև Պեկինի հարավում գտնվող տնտեսական զարգացման գոտի, որտեղ տեղակայված են բարձրտեխնոլոգիական ձեռնարկությունները, ինչպես նաև հանդիպում է ունեցել երկրի ղեկավար Սի Ծինփինի հետ:


Այնուհետ, ինչպես հաղորդում է ria.ru-ն, Կիմ Չեն Ընը գնացք է նստել ու հեռացել Պեկինից: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները՝ հավանաբար նա հայրենիք է մեկնել:


Պեկին այցի ընթացքում Հս. Կորեայի առաջնորդին ուղեկցել են կինը՝ Լի Սոլ Չժուն, մի շարք պաշտոնյաներ, նաև առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոնը:

 

Картинки по запросу Ким Чен Ын в ходе визита в Пекин