Թրամփը կարող է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար արտակարգ դրություն սահմանել երկրում

23:31 • 09.01.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս դիտարկում է երկրում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման նախագիծն առանց Կոնգրեսի հավանության իրականացնելու համար:

Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը, հաղորդում է CBS-ն:

Սպիտակ տան ներկայացուցիչը միևնույն ժամանակ ընդգծել է, որ հարցի լուծման լավագույն տարբերակը, ըստ իրենց, կլինի կողմերի փոխհամաձայնության գալը:

Երկրի սահմանի վրա տիրող իրավիճակի հետ կապված արտակարգ դրության սահմանման դեպքում Թրամփը կկարողանա պատի կառուցման համար օգտագործել Կոնգրեսի տրամադրած գումարները, որոնք նախատեսված են արտակարգ դեպքերի համար: Թեև նույնիսկ այս դեպքում ԱՄՆ նախագահը կարող է բախվել մի շարք իրավական խնդիրների: