Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահական ընտրություններում անակնկալ հաղթանակ է տարել ընդդիմադիր առաջնորդը
Ընդդիմադիր թեկնածու Ֆելիքս Տշիսեկեդին հաղթել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահական ընտրություններում, հաղորդում է Reuters գործակալությունը:
ԿԴՀ-ում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին դեկտեմբերի 23-ին, սակայն երկրի ընտրական հանձնաժողովը տեխնիկական պատճառներով դրանք հետաձգել էր մինչև դեկտեմբերի 30-ը:
Ոմանք պնդում են, որ այս հաղթանակով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ավարտվում է Կաբիլայի դարաշրջանը, որը սկսվել էր 1997թ.-ին՝ ներկայիս նախագահի հոր՝ Լորան Դեզիրե Կաբիլայի իշխանության գալով: 2001թ.-ին վերջինիս սպանությունից հետո նախագահի պաշտոնն անցավ նրա որդուն՝ երկրի գործող նախագահ Ժոզեֆ Կաբիլային:
Խոսելով իր աջակիցների հետ՝ Տշիսեկեդին իր հարգանքն է արտահայտել գործող նախագահի նկատմամբ՝ նրան «կարևոր քաղաքական գործընկեր» անվանելով, և խոստացել կառավարել ի շահ երկրի մոտ 80 միլիոնանոց բնակչության:
Պարտված թեկնածուները 10 օր ունեն նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու և համապատասխան դիմումը Սահմանադրական դատարան ներկայացնելու համար:










