Գերմանիայում օդանավակայանների աշխատակիցները գործադուլ են հայտարարել ցածր աշխատավարձի պատճառով
Գերմանիայում գործադուլ են հայտարարել օդանավակայանների անվտանգության ծառայության աշխատակիցները, գրում է gazeta.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը Քյոլնի, Շտուտգարտի ու Դյուսելդորֆի օդանավակայանների մասին է:
Հատկանշական է, որ միայն Դյուսելդորֆում չեղարկվել է մոտ 350 չվերթ: Բացի այդ, մի շարք չվերթներ են չեղարկվել Բեռլինում, որտեղ, սակայն, գործադուլ չի անցկացվում:
Նշվում է, որ գործադուլի մասնակիցները պահանջում են բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը:
Գերմանական օդանավակայաններում անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձը 15-17,05 եվրո է, մինչդեռ գործադուլի մասնակիցները պահանջում են գումարը հասցնել 20 եվրոյի:










