Ուգանդայում բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և մի քանի անգամ կողաշրջվել. կա 14 զոհ

20:52 • 13.01.19

Ուգանդայում կիրակի տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը:

Ականատեսի խոսքով՝ բեռնատարը, որում շուրջ 30 մարդ է եղել, կորցրել է վերահսկողությունն ու դուրս եկել ճանապարհից, ինչի արդյունքում մի քանի անգամ կողաշրջվել է:

Տեղի ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է, որ 14 մարդ մահացել է, որոնց մեծամասնությունը կանայք են:

Ոստիկանության տվյալներով՝ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ տուժածներից ոմանք ծանր վիճակում են գտնվում: Ներկա պահին բոլորը հիվանդանոցում են գտնվում: