Հրդեհ Տավուշի մարզում. Կիրանց գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ
Հունվարի 12-ին, ժամը 21:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կիրանց գյուղին հարակից տարածքում այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:55-ին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Կիրանց գյուղի 100 բնակիչ՝ գյուղապետի գլխավորությամբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










