Պերուում պայթյուն է որոտացել տեղի ակումբներից մեկում, կան տուժածներ (տեսանյութեր)
Պերուի «Լաս Պալմաս» լողափին գտնվող ակումբներից մեկում պայթյուն է որոտացել, այս մասին հաղորդում է El Comercio պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ կան տուժածներ: Նրանց վիճակի ծանրության մասին մանրամասներ չեն փոխանցվում:
Նշվում է, որ տեղում գտնվող կամավորները դեպքի վայրում հայտնաբերել են գազի բալոններ, որոնք էլ, ամենայն հավանականությամբ, դարձել են պատահարի պատճառ:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատներ, այլ տեղեկություններ չկան:
Տեսանյութերը կաորղ եք դիտել այստեղ:










