Մելբուրնի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը անձնակազմի տարհանման պատճառով

06:55 • 14.01.19

Ավստրալիայի Մելբուրնի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը հակահրդեհային համակարգի անսարքության պատճառով: Այդ մասին հաղորդում է TASS-ը:

Տեղի ժամանակով 9: 40-ին օդանավակայանի օդային երթևեկության կառավարման կենտրոնում միացել է տագնապի ազդանշանը: Աշխատակիցները շտապ տարհանվել են: Դադարեցվել են բոլոր թռիչքները:

Առնվազն ութ ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել: Ավելի ուշ, ինքնաթիռներին ընդունել են Կանբերայի և Սիդնեյի օդանավակայանները:

Պարզվել է, որ տագնապը կեղծ է եղել, ազդանշանի միացման պատճառը եղել է օդանավակայանի հրդեհային համակարգի անսարքությունը: Տեխնիկական խնդիրը վերացվել է մեկուկես ժամվա ընթացքում: