Ղազախստանում ահաբեկչական գործողություններ ծրագրող օտարերկրացիներ են ձերբակալվել (լուսանկար)
Ղազախստանի Ալմաթի քաղաքում ոստիկաններն ահաբեկչական գործողություններ ծրագրելու կասկածանքով ձերբակալել են Կենտրոնական Ասիայից քաղաքացիների, առգրավել նրանց մոտ առկա զենք-զինամթերքը, հաղորդում է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվածների ժամանակավոր բնակության վայրում խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են մեծ ուժգնությամբ ինքնաշեն պայթուցիկ նյութերի պատրաստման համար բաղադրիչներ, ինչպես նաև զենք-զինամթերք:
Քննությամբ պարզվել է, որ ձերբակալվածները գործել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների հրամանով:
Ոստիկանության տվյալներով՝ պայթուցիկ սարքերն ու հետագա զինված հարձակումները նախատեսվում էր կազմակերպել Ալմաթիում՝ քաղաքացիների զանգվածային կուտակման վայրերում:











