ԱՄՆ-ում 317 կգ կշռող հսկայական ալիգատոր է հայտնաբերվել ոռոգման ջրանցքում

23:45 • 02.03.19

ԱՄՆ Ջորջիա նահանգում 3,35 մետր երկարություն ունեցող և 317 կգ կշռող ալիգատոր է հայտնաբերվել ոռողջման ջրանցքում:

Ինչպես հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով բնական պաշարների նախարարության նահանգային վարչությանը, ծավալուն երկկենցաղը հայտնաբերվել է լճի հարևանությամբ գտնվող ջրանցքում: Մասնագետի խոսքով՝ այս կենդանիները կարողանում են այսքան մեծ չափսերի հասնել մարդկանցից խուսափելու շնորհիվ:

Կենդանու հսկակայան չափսերի պատճառով շատերը, ովքեր տեսել են հրապարակված լուսանկարը, կարծել են, որ «խաբեություն» է, սակայն կադրում հայտնված կենսաբանը հաստատել է, որ այն իրական է:

Նշվում է, որ ալիգատորի առողջությունը լավ վիճակում չի եղել: Այն հավանաբար հին հրազենային վերքեր է ունեցել: Արդյունքում որոշվել է քնեցնել կենդանուն: