Վարդենյաց լեռնանցքը. Բերդ-Ճամբարակ և Սոթք-Քարվաճառ ճանապարհները փակ են. կան կուտակված մեքենաներ

20:41 • 02.03.19

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները (կան կուտակված ավտոմեքենաներ):

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի է Կարմիրի լեռնանցքը:

Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է: 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: