Աշտարակի խճուղու «Կովկաս» ռեստորանում և Երևանի ևս երեք հասցեում ռումբի առկայության մասին ահազանգ է հնչել. ԱԻՆ (թարմացված)

23:06 • 02.03.19

Մարտի 2-ին, ժամը 20:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանում, Զաքյան 8 հասցեում, Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Վիվառո»  բուքմեյքերական գրասենյակում և Հանրապետության 82 հասցեում գտնվող «Կովկաս» պանդոկում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նշված հասցեներով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակի տարածքի հետախուզման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: